ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 22-ին կգործի շարժական պատվաստումային կետ

Մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 22-ին կգործի շարժական պատվաստումային կետ

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 17:00-ն,   կգործի շարժական պատվաստումային կետ։  Այս մասին հայտնել է առողջապահության նախարարությունը:

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:
 

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

  • Կիսվել: