ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մարությանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ

Մարությանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադարձել է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ու մեկ անգամ ևս ընդգծել, որ կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից:

Քաղաքապետ Մարությանը նաև շնորհակալություն է հայտնել կրթօջախների տնօրեններին ու մանկավարժական կոլեկտիվներին՝ համավարակի պայմաններում, ինչպես նաև պատերազմի օրերին լարված ու պատասխանատու աշխատանքի համար:

 

  • Կիսվել: