հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մարությանն այցելել է Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը

Մարությանն այցելել է Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են վերեկալների փոխարինման աշխատանքները: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքան էջում:

՛՛Ինչպես տեղեկացրեցինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ, ավելորդ չի լինի նշել, որ մինչեւ 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երեւանում փոխվել էր 35❗ վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520‼️ վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել՝ մինչեւ խնդիրը վերջնականապես լուծվի:

Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:

Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաեւ զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն՛՛,-գրել է Մարությանը:

  • Կիսվել: