ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Մարտունի-Երանոս հատվածում ձյան շերտը կազմել է 5, Վարդենյաց լեռնանցքում՝ 15-20 սմ. ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով

Մարտունի-Երանոս հատվածում ձյան շերտը կազմել է 5, Վարդենյաց լեռնանցքում՝ 15-20 սմ. ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով

Փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանում տեղացած ձյան եւ ուղեկցվող ուժեղ բքի պատճառով ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Սեւան-Ծաղկունք-Զովաբեր, Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհներին եւ Մ-14-Ծովագյուղ 1-2 կիլոմետր ճանապարհահատվածում:

Մարզպետարանից հայտնում են, որ Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջաններում ձյան տեղումները սկսվել են փետրվարի 21-ի առավոտյան ժամերին, իսկ ճանապարհները հիմնականում գտնվում են անցանելի վիճակում:

Մարտունի-Երանոս հատվածում տեղացած ձյան շերտը կազմել է 5 , Վարդենյաց լեռնանցքում՝ 15-20 սանտիմետր: Այստեղ տեղացաձ ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով, գրանցվել է ցածր տեսանելիություն:

Ժամը 10-30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների:

Ներկա պահին մարզում փակ ավտոճանապարհներ չկան, իսկ սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: