հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտի 4-ից անհետ կորած ադրբեջանցի զինծառայողները դեռ չեն գտնվել

Մարտի 4-ից անհետ կորած ադրբեջանցի զինծառայողները դեռ չեն գտնվել

Ադրբեջանի կողմից բռնազավթված Քաշաթաղի շրջանում շարունակվում են անհետ կորած երկու ադրբեջանցի զինծառայողների որոնումները։

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 4-ից անհետ կորած ժամկետային զինծառայողներ Ֆարիդ Աժար Մամեդովը և Ֆիրդովսի Մայիս Աբդուլլաևը դեռ չեն գտնվել, որոնողական աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: