շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը

Մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը

Մարտի 15-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ հունվարի մեկից հակածխախոտային օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ մտան, մասնավորապես, ծխախոտային ապրանքների գովազդն ու ցուցադրումը արգելվեց: Իսկ մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը:

«Ցավոք սրտի, Հայաստանում դեռ պահպանվում են ծխախոտային արտադրատեսակների օգտագործման շատ բարձր ցուցանիշներ, եւ մենք պետք է անենք հնարավորինը՝ մեր քաղաքացիներին զերծ պահելու նման վնասակար սովորություններից, եւ ամենակարեւորը՝ մեր հաջորդ սերնդի, մեր երեխաների, դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանը պիտի հետեւենք: Եթե մենք զբաղվենք միայն հիվանդապահությամբ կամ հիվանդությունների բուժմամբ, ցավոք սրտի, հանրային առողջապահական արդյունքներ չենք կարող գրանցել», - ասաց նա:

  • Կիսվել: