հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մարգարյան փողոցի համայնքային հողատարածքի վրա կառուցված ապօրինի շինությունը քանդվել է

Մարգարյան փողոցի համայնքային հողատարածքի վրա կառուցված ապօրինի շինությունը քանդվել է

Մարգարյան փողոցի առաջին նրբանցքի 2-րդ շենքի առաջնամասում՝ համայնքային հողատարածքի վրա, ինքնակամ, առանց որևէ թույլտվության կառուցված քարե շինությունը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության նախաձեռնությամբ քանդվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

 

Ի դեպ, կառուցապատողը նախազգուշացվել և տուգանվել էր: Քաղաքացու հետ բացատրական աշխատանքներից հետո համատեղ ուժերով կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:

 

Քաղաքապետարանը հիշեցնում է՝ քաղաքաշինական որևէ գործունեություն նախատեսելիս առաջնահերթ պետք է համապատասխան թույլտվություն ստանալ:

 

շինություն
շինություն1

  • Կիսվել: