կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարդիկ ընկնում են ասֆալտապատ ճանապարհն ու ինքնամոռաց գազ են տալիս․ Փաշինյանը՝ վթարների թվի աճի մասին

Մարդիկ ընկնում են ասֆալտապատ ճանապարհն ու ինքնամոռաց գազ են տալիս․ Փաշինյանը՝ վթարների թվի աճի մասին

Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանում վթարների թվի աճի մասին, ասաց, որ դրանք շատ են, քանի որ մեքենաների թիվն է շատ:

Փաշինյանը նաև հայտնեց, որ այդ մասին խոսել է ՆԳ նախարարի հետ, ով ասել է, որ նաև ասֆալտներն են պատճառը, որ այսքան վթար է լինում. Մարդիկ ընկնում են ասֆալտապատ ճանապարհն ու ինքնամոռաց գազ են տալիս. «Ու դա ճշմարտություն ա: Ցավոք այդ խնդիրը կա: Բայց մենք չենք պատրաստվում ասֆալտապատումը դադարեցնել»:

  • Կիսվել: