չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մարդիկ ծիծաղում են, ասում են՝ երկրում էլ պրոբլեմ չկա՞. Փաշինյանը պատմեց ԱՄՆ պետքարտուղարին տուգանելու մասին

Մարդիկ ծիծաղում են, ասում են՝ երկրում էլ պրոբլեմ չկա՞. Փաշինյանը պատմեց ԱՄՆ պետքարտուղարին տուգանելու մասին

Ես հիշում եմ մի հայտնի պատմություն, երբ ԱՄՆ պետքարտուղարին տուգանել էր տեղական ինքնակառավարման մարմինը իրենց տան բակի դիմացի մայթի ձյունը չմաքրելու համար: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փողոցները մաքրելը ՏԻՄ-ի պարտականությունն է, բայց ամեն սեփականատեր իր հատվածով 2 մետրի հարցը պետք է լուծի: Մենք պետք է գնանք այս բաները մտածողություն դարձնելու ճանապարհով, որը հեշտ չի:

Շատ բաների վրա էլ մարդիկ ուղղակի ծիծաղում են, ասում են՝ էս ի՞նչ եք անում,  երկրում էլ պրոբլեմ չկա, ընկել եք դրա հետեւի՞ց: Իմ համոզմունքն է, որ մեր բոլոր խնդիրների ծագումը գալիս է այդտեղից, մահճակալից ցանկապատ սարքելուց»,-ասաց նա:

  • Կիսվել: