Մանրամասներ՝ «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակվածների մասին
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և
6 դայակ։
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և բժիշկ Արա Բաբլոյանին, երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»,-գրել է նա:



