հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մանրամասներ կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ

Մանրամասներ կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120 245 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:

 
 

  • Կիսվել: