շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մանկապարտեզներում արձանագրվող  խախտումները նվազել են. ԿՏՄ

Մանկապարտեզներում արձանագրվող խախտումները նվազել են. ԿՏՄ

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականցնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում: Միաժամանակ վերահսկողություն է իրականացվում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում: Ստուգայցերի նպատակն է վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները:

Ըստ տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի` ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերացումներն ու խախտումներն էականորեն նվազել են: Հունիսի 22-ից մինչ օրս կատարված մշտադիտարկումների արդյունքում ժամանակավորապես դադարեցվել է ընդամենը մեկ մանկապարտեզի գործունեություն:

Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:

  • Կիսվել: