Մանկական երկաթուղու տարածքում 2 օր առաջ Հրազդան գետն ընկած երեխային դեռ չեն գտել. Որոնումները շարունակվում են
Մանկական երկաթուղու տարածքում 2 օր առաջ Հրազդան գետն ընկած երեխային դեռ չեն գտել:
ՆԳՆ լրատվության բաժնից հայտնեցին, որ այսօր լուսադեմից սկսած որոնողական-փրկարարական աշխատանքները մեկնարկել են, որին ներգրավվել են 100-ից ավելի հրշեջ-փրկարարներ:
«Այս պահին Հրազդանի կիրճում եւ Երեւանյան լճում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, բայց դեռեւս արդյունք չկա: Ոստիկանության աշխատակիցներն աջակցում են»,-ասացին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։
Երեխան, որ ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։
Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: