ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մալաթիայի ոստիկանները բացահայտել են «ԱՊՊԱ»-ի գրասենյակից մի քանի համակարգիչներ գողացողներին

Մալաթիայի ոստիկանները բացահայտել են «ԱՊՊԱ»-ի գրասենյակից մի քանի համակարգիչներ գողացողներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, «ԱՊՊԱ» գործակալության գրասենյակից գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ ժամը 02:45-ի սահմաններում Րաֆֆու փողոցում գործող «Ռոլսեն» խանութի մոտ 3 կասկածելի անձինք կան:

Մալաթիայի ոստիկանները համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի ստացված տեղեկություններով ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և գողություն կատարելու կասկածանքով նշված վայրից Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու: Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 22-ամյա Հայկ Ավետիսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ դռան ապակին կոտրելու միջոցով Րաֆֆու փողոցում գործող «ԱՊՊԱ» գործակալության գրասենյակից գողացել է 3 համակարգիչ:

Մինչ ոստիկանությունում նա հայտնում էր, որ գողությունը կատարել է միայնակ, Մալաթիայի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ հունվարի 6-ին, ոստիկանություն է ներկայացել Երևաի բնակիչ, 22-ամյա Նարեկ Ավետիսյանը, ով ոստիկանությունում հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը՝ Հայկ Ավետիսյանի հետ միասին:

Ոստիկանությունը հայտնաբերել է գործակալությունից հափշտակած համակարգիչները, իսկ Ն. և Հ. Ավետիսյանները բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանութան Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: