ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մալաթիայի գյուղմթերքների շուկայից 2 հոգի դանակի բազմաթիվ հարվածներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Մալաթիայի գյուղմթերքների շուկայից 2 հոգի դանակի բազմաթիվ հարվածներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գուղմթերքների շուկայի տարածքից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի կնոջ և մի տղամարդու:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում  բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ  դանակի մի քանի հարվածներ են ստացել և ի վիճակի չեն  կատարվածի մասին բացատրություն տալու:

Փաստի առթիվ  ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է  դեպքի հանգամանքները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավորներն են՝ 58-ամյա Գյուլգյազ  Հովսեփյանը և 44-ամյա Արմեն Գևորգյանը:

  • Կիսվել: