ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մալաթիայի բաժին բերման ենթարկված կինը գողություններ էր արել․ գողոնը մասամբ հայտնաբերվել է տեսանյութ

Մալաթիայի բաժին բերման ենթարկված կինը գողություններ էր արել․ գողոնը մասամբ հայտնաբերվել է տեսանյութ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 58-ամյա մի կին Երևանի Օհանովի փողոցի մի խանութից գողություններ է արել։

Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ բերման ենթարկվածը մի քանի օրվա ընթացքում նույն խանութից երեք տասնյակից ավելի գողություն էր արել՝ գաղտնի հափշտակելով տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնաբերվել և առգրավվել է։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։ 

  • Կիսվել: