Նախիջևանում կանցկացվեն ադրբեջանաթուրքական զորավարժություններ
Նախիջևանում կանցկացվեն ադրբեջանաթուրքական «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ թուրքական բանակի զինծառայողները ժամանել են Նախիջևան՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ համատեղ վարժանքներ անցկացնելու համար։
Ինչպես հաղորդվում է՝ Արաքս գետի կամրջի վրա դրոշների փոխանակման արարողություն է տեղի ունեցել։
Համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-ից 19-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ։