Ինչպես և ովքեր են կատարել 590 հազար դոլարի գողությունը. բացառիկ կադրեր
Հակակոռուպցիոն բացահայտել է, թե ովքեր են կատարել 590 հազար դոլարի գողությունը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոմիտեից հայտնել են, որ գողությունը կազմակերպել է ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը, որ նոյեմբերի 9–ի գործով մեղադրյալներից է։
Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը 2 անգամ է մտել Քննչական կոմիտեի շենք։
«Գրիգորյանը կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոց, արդեն շենքից դուրս գալիս եղել է արդեն կերպարանափոխված»,– ասել է Կոմիտեի ՀԿԳ քննիչ Արման Խաչատրյանը։
Գրիգորյանը շենքից դուրս է եկել 16 ժամ անց, տարբեր մարզեր այցելել, ապա գնացել իրենց տուն։ Նա նաեւ գումարը բաժանել է մի քանի մասերի, սակայն, իրավապահներին հաջողվել է հայտնաբերել գումարը։
Գոռ Թադեւոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորված են։