շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերվել են խախտումներ․ ԲԸՏՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերվել են խախտումներ․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հուլիսի 11-ին պատմության և մշակույթի հուշարձանների հարակից կանաչ գոտիների մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել է դիմակ չկրող 2  անձ, որոնց նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքների ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները շարունակում են տրամադրել մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակներ և հորդորում խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները։

ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում դիտարկումները շարունակվում են։

  • Կիսվել: