երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են անում․ նրանք դեմ են հյուսիս–հարավ ճանապարհի կառուցմանը․ ուղիղ միացում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են անում․ նրանք դեմ են հյուսիս–հարավ ճանապարհի կառուցմանը․ ուղիղ միացում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց խոսքով Հյուսիս-Հարավը, որն անցնելու է իրենց շենքերի մոտով, վտանգելու է երեխաների կյանքը, հնարավոր չի լինելու ազատ ելումուտ անել շենքեր:

Նրանք չեն հասկանում ,թե ինչպես պիտի ճանապարհն ու իրենց տներն իրարից բաժանվեն։

Մտավախություն ունեն, որ տներն ու ճանապարհն իրարից անջատող միջոցառումները բավական չեն լինի իրենց և իրենց երեխաների անվտանգ կեցության համար։

Բնակիչները դեմ չեն ավտոտնակները քանդելուն, դեմ չեն նաև ավտոճանապարհի կառուցմանը, սակայն պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը:

Նախագծին՝ հին ու նոր ծանոթացել են բողոքում են իրենց իրավունքները պաշտպանելու համար։

Այստեղ նաև մեծ թվով ոստիկաններ կան:

  • Կիսվել: