շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը կանցկացվի Հայաստանում

ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը կանցկացվի Հայաստանում

Ուրախալի լուրեր ստացանք Աթենքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:

՛՛Րոպեներ առաջ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանը ունեցավ երկու կարևոր ձեռքբերում.

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից։

2022 թ․-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անց է կացվելու Հայաստանում:

Շնորհակալություն բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչներին Հայաստանի հանդեպ իրենց արտահայտած վստահության համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: