ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Առողջապահության նախարարությանը` համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների հարցում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային:
«Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ 30-ամյա անդամակցությունը հատկանշվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ կառուցողական գործակցությամբ: Բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ այս տարիների ընթացքում ներդրվել են մեր երկրի առողջապահության ոլորտում»,-նշել է նախարարը:
«Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլև շատ ակտիվ անդամ: Առողջապահական մի շարք ուղղություններով Հայաստանն արձանագրել է բարձր ցուցանիշներ` օրինակելի այլ երկրների համար»,-նշել է Լիլա Փիթրս Յահիան: