երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Փետրվարի 16-ին, ժամը 06.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Կարինե Քալաշյանին, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Կարինե Քալաշյանը մահացել էր:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին բաժին ներկայացած 45-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, որ «Օպել» մակնիշի մեքենայով վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: