հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Վազ 2115»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Վազ 2115»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Օգոստոսի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Լևոն Գ.-ն իր վարած ռուսական համարանիշներով «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Ռուզան Բ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

  • Կիսվել: