հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Մահվան ելքով կրկնակի վրաերթ. Suzuki-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Մահվան ելքով կրկնակի վրաերթ. Suzuki-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Հուլիսի 19-ին մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենան Ագաթանգեղոս 28/6 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և ընկել BMW մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա՝ ողջ մարմնով հայտնվելով ավտմեքենայի մեջ:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, BMW-ի վարորդին էլ օպերատիվորեն ժամանած շտապօգնություն բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել  հիվանդանոց:

Suzuki-ի վարորդին բժիշկները նույնպես տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: