երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Մահացել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արծրուն Միրզոյանը

Մահացել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արծրուն Միրզոյանը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մահացել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Իրավաբանների հայկական ասոցիացիայի համահիմնադիր Արծրուն Միրզոյանը։

 
 

Իրավաբանների հայկական ասոցիացիան իր ցավակցությունն է հայտնում Միրզոյանի հարազատներին ու ընկերներին։

Արծրուն Միրզոյանը ծնվել է 1972 թվականին Ստեփանավանի շրջանի Հոբարձի գյուղում։

Կրթություն

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2015 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ սոցիոլոգիայի, փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

Աշխատանքային փորձ

2000 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, ապա` գլխավոր մասնագետ։

2006 թվականից աշխատել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում՝ որպես նախագահի օգնական, ապա` որպես նախագահի խորհրդական։

2008 թվականից մինչև 2022 թվականը աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։

2022 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր:

Այլ տեղեկություններ

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Հիշեցնենք, որ Արծրուն Միրզոյանն Ազգային ժողովի կողմից հունի

  • Կիսվել: