ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահացել է «Սասնա ծռեր» շարժման անդամ, բանաստեղծ Ռուբեն Հովակիմյանը

Մահացել է «Սասնա ծռեր» շարժման անդամ, բանաստեղծ Ռուբեն Հովակիմյանը

Մահացել է Սասնա Ծռեր համահայկական շարժման ակտիվ անդամ եւ Ազգային ժողովրդավարական բեւեռի մասնակից, Արցախյան երկու պատերազմների մասնակից, բանաստեղծ Ռուբեն Հովակիմյանը (գրական կեղծանունը՝ Ռուբեն Հով-Ազ)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Սասնա ծռեր՛՛ կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը:

Ցավակցում ենք հարազատներին եւ պայքարի ընկերներին անժամանակ կորստի համար։
Ռուբեն Հովակիմյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 18-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղի նրա տանը, իսկ հուղարկավուրությունը՝ սեպտեմբերի 13-ին, ժ․ 13։00, Արաքս գյուղի գերեզմանատանը՛՛,-գրել է նա։

  • Կիսվել: