հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոսկվայում մահացել է լրագրող և իրավապաշտպան, «Գլասնոստ» ամսագրի հիմնադիր Սերգեյ Գրիգորյանցը

Մոսկվայում մահացել է լրագրող և իրավապաշտպան, «Գլասնոստ» ամսագրի հիմնադիր Սերգեյ Գրիգորյանցը

Երեկ Մոսկվայում մահացել է լրագրող և իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա դուստրը՝ Աննան։

Գրիգորյանցը 81 տարեկան էր։ Նրա մահվան պատճառի մասին չի հաղորդվում։

1970-ական և 1980-ական թթ.-ին իրավապաշտպանը բանտարկվել է արգելված գրականության տարածման և «հակախորհրդային ագիտացիայի և քարոզչության» համար։ Նա ազատ է արձակվել 1987 թվականին և հիմնել է «Գլասնոստ» ամսագիրը, որը քննադատում էր երկրի տնտեսական և քաղաքական համակարգը, անդրադառնում էր մարդու իրավունքների խախտումներին, կրոնի, բնապահպանության խնդիրներին։

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Գրիգորյանցը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության քննադատությամբ:

  • Կիսվել: