չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մահացել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարդան Հովհաննիսյանը

Մահացել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարդան Հովհաննիսյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարդան Հովհաննիսյանը: Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և սերը վայելող Վարդան Հովհաննիսյան հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Հովհաննիսյանի հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը:

Վարդան Հովհաննիսյանի կենսագրությունը` Ծնվել է 1958թ. օգոստոսի 31-ին։ 1980թ. Ավարտել է ԵՊՀ արևելյան լեզուների և գրականության ֆակուլտետը, 1981-1982թթ. ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների նոր և նորագույն պատմության բաժնի ավագ լաբորանտ, 1982-1984թթ. արաբերեն-ռուսերեն լեզուների թարգմանիչ Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում, 1984-1985թթ. ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից, 1985-1987թթ. զինվորական ծառայություն, 1987-1988թթ. ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից, 1988-1992թթ. թարգմանիչ Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում, 1993-1996թթ․ ԱԳՆ արարողակարգի վարչության պատվիրակությունների ընդունման բաժնի 3-րդ քարտուղար, 1996-1998թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 3-րդ, այնուհետև՝ 2-րդ քարտուղար, 2002-2003թթ. ԱԳՆ ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի 2-րդ քարտուղար, 2003-2004թթ. ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի 2-րդ քարտուղար, 2004-2007թթ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության 2-րդ քարտուղար, այնուհետև՝ 1-ին քարտուղար, 2007-2008թթ. ԱԳՆ ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի 1-ին քարտուղար, 2008-2009թթ. ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի խորհրդական, 2009-2011թթ. Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական, 2012-2016թթ. գործուղում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսության աշխատանքներին աջակցելու նպատակով, 2011-2020թթ. ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների և Իսրայելի բաժնի խորհրդական, 2019-2020թթ. գործուղում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսության աշխատանքներին աջակցելու նպատակով, 2020-2021թթ․ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական։ Արժանացել է ՀՀ ԱԳՆ բազմաթիվ խրախուսանքների, ունի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

  • Կիսվել: