կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մահացել է գեներալ-մայոր Ալեքսանդր Սոլույանովը

Մահացել է գեներալ-մայոր Ալեքսանդր Սոլույանովը

69 տարեկան հասակում մահացել է Խորհրդային Միության հերոս, օդադեսանտային զորքերի գեներալ-մայոր Ալեքսանդր Սոլույանովը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի դեսանտայինների միության կենտրոնական վարչության անդամ Վալերի Յուրիևը։

Դեկտեմբերի 19-ին Սոլույանովը կդառնար 70 տարեկան։

Նշենք, որ վերջինս ԽՍՀՄ հերոսի կոչում է ստացել 1984 թվականին նոյեմբերի 23-ին՝ Աֆղանստանում ցուցաբերած արիության և հերոսության համար։

  • Կիսվել: