հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Մաղթում եմ, որ մեր երկրում աղջիկներն ու կանայք ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ. Ավանեսյան

Մաղթում եմ, որ մեր երկրում աղջիկներն ու կանայք ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ։ 

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիս Մարտի 8-ի կապակցությամբ:

Առողջ ընտանիքի հիմքում առողջ մարդն է՝ թե՛ կին, թե՛ տղամարդ։

Վերադառնալով օրվա խորհրդին` մաղթում եմ, որ մեր երկրում աղջիկներն ու կանայք ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ. ծնվելու իրավունք, կրթության իրավունք, առողջ լինելու, երազելու, տաղանդն օգտագործելու իրավունք ու հնարավորություններ...

Պետությունն ու հասարակությունը պետք է երաշխավորեն այդ իրավունքներն ու հնարավորությունները` ստեղծելով բարենպաստ, աջակցող, անվտանգ միջավայր՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ամբողջական պոտենցիալն իրացնելու համար։

Հո՛գ տարեք ձեր մասին»,- նշված է Ավանեսյանի ուղերձում։

  • Կիսվել: