երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի մի տեղամասում տեղադրվել են լուսացույցներ

Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի մի տեղամասում տեղադրվել են լուսացույցներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ, և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել է կմ14+300 տեղամասի (Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրով անցնող հատված) երթևեկության կազմակերպման նոր սխեմա։

Երթևեկության կազմակերպման նոր սխեմայի համաձայն՝ հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով նշված տեղամասում տեղադրվել են լուսացույցներ։

«Վարորդներին և հետիոտներին հորդորում ենք լինել ուշադիր»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: