հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Լուսավոր Հայաստանը» դիմել է կառավարությանն ու խորհրդարանականներին

«Լուսավոր Հայաստանը» դիմել է կառավարությանն ու խորհրդարանականներին

Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանն ու խորհրդարանականներին՝ առաջարկելով պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից շրջանառության մեջ դրված և այնուհետև հետաձգված նախագծի հրատապ քննարկման և ընդունման գործընթացի նախաձեռնումը՝ նախագծում ռազմական դրության ժամանակ անհայտ կորած անձանց կարգավիճակը հստակեցնող և զինծառայողին հասանելիք դրամական ապահովության՝ նրանց ընտանիքի անդամներին հասանելի դարձնելու ընթացակարգեր սահմանող կարգավորումներ նախատեսելով, ինչպես նաև կամավորագրվածների կամ աշխարհազորայինների նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 
 
«Միաժամանակ, մեր կողմից առաջարկվել է կարիքի դեպքում օրենսդրական ակտի մշակման աշխատանքներին ներգրավվում՝ խնդիրը հնարավորինս շտապ լուծելու նպատակով»,- գրել է Մարուքյանը։
 
Գրության բոլոր այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև։
 

 

  • Կիսվել: