Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահը ձերբակալվել է Նյու Յորքում
Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան ձերբակալվել է Նյու Յորքի օդանավակայանում ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցների կողմից: Նա աշխարհի առաջնության եզրափակչից հետո վերադառնալիս է եղել Արգենտինա: Այս մասին գրում է TN-ը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ֆինանսական և առևտրային գործարքների վերաբերյալ իրականացվող քննության շրջանակներում։ AFA-ի նախագահի և այլ անդամների մոտից առգրավվել են համակարգիչներն ու բջջային հեռախոսները։



