Երևանում ընթացող «Mazda»-ում հրդեհ է բռնկվել
Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի փաստով Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհն առաջացել է ընթացքի ժամանակ, ու վարորդը, նկատելով այն, կայանել է, ապա փորձել մարել կրակը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Վարազդատ Բ.-ն է։



