ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին

Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին

Կանադան պատրաստ է պատասխանելու ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին, եթե երկրներին չհաջողվի հասնել առևտրային համաձայնության: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

«Եթե համաձայնություն չլինի, ապա մենք պատրաստ ենք քննարկելու հակազդման բոլոր տարբերակները, դրանք կախված են բանակցությունների արդյունքից: Նախապես պատասխանելու հարկ չկա, կարծում եմ, որ դա այս փուլում անարդյունավետ կլինի», - ասել է Քարնին, որի ելույթը հեռարձակել է CTV News հեռուստաալիքը։

Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50%-ի չափով ներմուծման լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել կանադական  արտադրանքի համար՝ ի պատասխան Կանադայի կողմից ամերիկյան մեքենաների, կաթնամթերքի և ալկոհոլի նկատմամբ, նրա խոսքով, «անհավասար վերաբերմունքի»։

Մաքսատուրքերի գործողությանը չեն ենթարկվի էներգակիրները, կալիումը, ինչպես նաև ծովամթերքը և կարևորագույն հանքանյութերը: Սպասվում է, որ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 19-ին:

 

  • Կիսվել: