շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Լուսանկարում պատկերված, ոստիկանական համազգեստով անձը ակնհայտ բիրտ ուժով քաշքշել է պատգամավորին. Ռոբերտ Հայրապետյան

Լուսանկարում պատկերված, ոստիկանական համազգեստով անձը ակնհայտ բիրտ ուժով քաշքշել է պատգամավորին. Ռոբերտ Հայրապետյան

Լուսանկարում պատկերված, ոստիկանական համազգեստով անձը ակնհայտ բիրտ ուժով քաշքշել է պատգամավորին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Ժողովրդավարության բաստիոնի ոստիկանապետ՝ րոպե առաջ պարզի՛ր հանգամանքները և հանրայնացրու սույնին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ապացույցները:

Քրիստինե՛ չես զարթնե՞լ»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

 

  • Կիսվել: