կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Լուսանկարում պատկերված կնոջ հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանություն (տեսանյութ)

Լուսանկարում պատկերված կնոջ հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանություն (տեսանյութ)

Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Նատալյա Չիստյակովային առաջադրվել է մեղադրանք, որ նա ֆինանսական խնդիրներ ունեցող մի քանի անձից խաբեությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել՝ նրանց ընտանիքները «Սուր անկյուն» հաղորդաշարի «Խեղված ճակատագրեր» էջի շրջանակներում ներկայացնելու և արտոնյալ կարգով օգնություն տրամադրելու համար։

Նատալյա Չիստյակովայի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգել 1-02։

 

  • Կիսվել: