ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Լուկօյլ»-ի փոխնախագահ, «Սպարտակ»-ի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը կորցրել է կարողության 80%-ը պատժամիջոցների պատճառով

«Լուկօյլ»-ի փոխնախագահ, «Սպարտակ»-ի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը կորցրել է կարողության 80%-ը պատժամիջոցների պատճառով

Ռուս միլիարդատեր, նավթային «Լուկօյլ» ընկերության փոխնախագահ և մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Լեոնիդ Ֆեդունը կորցրել է իր կարողության մինչև 80%-ը, հայտնում է Match TV-ն։

Ըստ աղբյուրի՝  պատճառը ֆինանսական շուկաների վիճակն ու «Լուկօյլ»-ի բաժնետոմսերի փլուզումն է։

Ըստ Forbes ամսագրի՝ 2021թ․ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանշային աղյուսակում Ֆեդունը 11,1 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։

Match TV-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ կարողության կորստի պատճառը ֆինանսական շուկաների վիճակն ու «Լուկօյլ»-ի արժեթղթերի գնանկումն է։

Դեռևս պարզ չէ՝ Ֆեդունի ֆինանսական կորուստներն ինչպես կազդեն «Սպարտակի» վրա։

Հիշեցնենք, որ Արևմուտք չափազանց խիստ և մասշտաբային պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ ՌԴ-ի՝ կապված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ:

  • Կիսվել: