չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լուցկում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձը ազատ է արձակել մարդկանց

Լուցկում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձը ազատ է արձակել մարդկանց

Ուկրաինայի Լուցկ քաղաքում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձը ազատ է արձակել պատանդներին, որից հետո տեղում պայթյուն է որոտացել, գրում է Ria Novsoti գործակալությունը՝ հղում անելով ZIK հեռուստաընկերությանը։

Ուղիղ հեռարձակմամբ երևացել է, թե ինչպես են մարդիկ դուրս գալիս ավտոբուսից, ինչից հետո էլ պայթյուն է տեղի ունենում։

Ավելի ուշ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ ավտոբուսում եղած բոլոր պատանդները ողջ են:

Նշենք, որ Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Ավտոբուսում եղել է 20 մարդ։

Հրապարակի տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից:

Մարզի ազգային ոստիկանության ղեկավար Յուրի Կրոշկոյի խոսքով՝ չարագործը ընդհանուր պահանջներ է առաջ քաշում և հայտարարում համակարգի դժգոհության մասին:

Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նկարահանել է տեսաուղերձ, որը նրանից պահանջել է Լուցկի ահաբեկիչը՝ գրավված ավտոբուսի պատանդներին ազատ արձակելու համար: Համապատասխան տեսանյութը երեքշաբթի օրը հրապարակվել է պետության ղեկավարի ֆեյսբուքյան էջում:

«Բոլորը պետք է դիտեն 2005 թվականի «Երկրացիներ» ֆիլմը»,- ասում է Զելենսկին տեսաուղերձում: Ահաբեկիչը պահանջել է, որ նախագահը այս արտահայտությամբ տեսանյութ հրապարակի սոցիալական ցանցերում:

  • Կիսվել: