կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լոռու մարզում Mitsubishi-ն կամրջից ընկել և կողաշրջվել է, կան վիրավորներ

Լոռու մարզում Mitsubishi-ն կամրջից ընկել և կողաշրջվել է, կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի 1-ին հասցեի մոտ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Մ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկնելով՝ կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արման Մ-ն և ուղևոր՝ Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Էմին Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ 

  • Կիսվել: