հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են. Լոռու մարզպետարան

Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են. Լոռու մարզպետարան

Ջրամատակարարումը մեկ կետից վերականգնվել է Քարկոփ համայնքում, Սանահին կայարանի թաղամասում այս պահին ջրագիծ է անցկացվում։ Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, հայտարարվել է պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում անցկացված  խորհրդակցության ժամանակ։

Ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում ակտիվորեն իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները: էներգամատակարարման և գազամատակարարման վերականգնողական աշխատանքները ևս ընթացքի մեջ են։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խմելու ջրի մշտադիտարկում և վերահսկողություն է կատարում։  Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, համապատասխան միջոցներ ձեռնարկել, տեղում իրականացրել իրազեկում:

Շարունակվում են հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքները:

Հումանիտար օգնության բաշխումը ամենօրյա ռեժիմով շարունակվում է։

  • Կիսվել: