երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լոռու մարզի Սվերդլով գյուղում անասնագոմի տանիք և այդտեղ կուտակած մոտ 200 հակ անասնակեր է այրվել

Լոռու մարզի Սվերդլով գյուղում անասնագոմի տանիք և այդտեղ կուտակած մոտ 200 հակ անասնակեր է այրվել

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Սվերդլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվերդլով գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի (96 քմ) տանիքում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 06։15-ին, մարվել՝ 09։06-ին։

Նշվում է, որ մասամբ այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 80 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 200 հակ)։

  • Կիսվել: