ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 505 քաղաքացի կա. մարզպետ

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 505 քաղաքացի կա. մարզպետ

Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 505 է, որոնցից առողջացել են 256-ը: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից:

Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը մարզում 7-ն է: Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 242 քաղաքացի, որոնցից 52-ը հոսպիտալացված են, իսկ 190-ը գտնվում են տանը՝ տեղամասային բժիշկների հսկողության տակ: Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1233 քաղաքացի:

Մարզի ղեկավաի փոխանցմամբ՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների մեծ մասն արդեն դուրս է եկել ինքնամեկուսացումից, եւ կարող են վերադառնալ իրենց աշխատանքին:

Լոռու մարզպետարանից «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ մինչ օրս «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների շրջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 188, իսկ «Սարտոն» կարի արտադրամասում՝ 15 դեպք: Նշվածներից մի մասն արդեն առողջացել է:

  • Կիսվել: