հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լոռու մարզում բախվել են Kia Optima-ն և Opel-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Լոռու մարզում բախվել են Kia Optima-ն և Opel-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 16։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Սերգեյ Մ․-ի վարած Opel մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Հ․-ի վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: