ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լոռու մարզում բախվել են 07-ն ու ЗИЛ բեռնատարը. կա վիրավոր

Լոռու մարզում բախվել են 07-ն ու ЗИЛ բեռնատարը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 11-ին,  ավտովթար  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են  Լոռու մարզի բնակիչներ, 31-ամյա Արսեն Արոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 23-ամյա Արեն Մխիթարյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Արոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: