ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Լոռու մարզում 42-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կան վիրավորներ

Լոռու մարզում 42-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Թիրաբյանը իր վարած Opel մակնիշի 36 OZ 563 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղի եւ Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել մայթեզրի ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդն ու 33-ամյա ուղեւորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: