Լոռու մարզպետն ու ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Ախթալայի կամրջի հատվածում հետևել են վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին, հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:
Ախթալա բնակավայրում՝ կամուրջին հարակից հատվածում, նրանք զրուցել են նաև երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է և անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում:
Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել: