շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Լիդիան»-ն արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ իշխանության ներկայացուցչի ասածը․ «Ամուլսար» նախաձեռնություն

«Լիդիան»-ն արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ իշխանության ներկայացուցչի ասածը․ «Ամուլսար» նախաձեռնություն

Լիդիանն արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։ Այս մասին ասված է Ամուլսար նախաձեռնության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

«Հենց նոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ վագոն-տնակները հեռացնելու պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել և իր վագոն տնակները օրինական կերպով գտնվում են իր տարածքում։

Այսպիսով Լիդիանը, մեղմ ասած, արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։

Այս հարցը արդեն դառնում է փորձաքար, որի արդյունքում պարզվելու է ունե՞նք ուժեղ հարց լուծող կառավարություն, թե՝ ոչ։ Արդյո՞ք թույլ կտա մեր կառավարությունը ինչ֊որ մի իրավաբանական անձի, մեղմ ասած, թքած ունենալ իր վրա, թե վերջնական կլուծի այս հարցը ինչպես խոստացավ իր համայնքին ու ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջերմուկի քաղաքապետն ասել էր. «Պայմանավորվել ենք կողմերի հետ, որ երկու կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և, միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի։ Կարծում եմ՝ վաղը այդ վագոն-տնակները կտեղափոխվեն. Ամուլսարի պահապանների վագոն-տնակները նույնպես կտեղափոխվեն»։

  • Կիսվել: