ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարծում եմ՝ վաղը «Լիդիան»-ի և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ

Կարծում եմ՝ վաղը «Լիդիան»-ի և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ

«Կարծում եմ՝ վաղը «Լիդիան» ընկերության և Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ լուծումները քննարկվում են, Կառավարություն տեղյակ է։

«Հիմա այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ ենք նամակ գրել «Լիդիան»-ին և ճշտումներ են արվոմ։ Պայմանավորվել ենք կողմերի հետ, որ երկու կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և, միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի։ Կարծում եմ՝ վաղը այդ վագոն-տնակները կտեղափոխվեն. Ամուլսարի պահապանների վագոն-տնակները նույնպես կտեղափոխվեն»,- ընդգծեց Վարդան Հովհաննիսյանը։

Հարցին, թե ակտիվիստների տնակները թույլատրելո՞ւ են, որ մնա, Ջերմուկի քաղաքապետն ասաց՝ ո՞նց կարող են մնալ, եթե հողը զավթվում է. «Այլ խաղաղ միջոցներով կարող են իրենց ցույցներն անել, երեք հենակետերում էլ վագոն-տնակների հարցը պետք է լուծվի»:

Հարցին, թե խոսել է այդ մասին ջերմուկցիների հետ, քաղաքապետը դրական պատասխան տվեց:

Լրագրողները նա հետաքրքրվեցին, թե ինչու պետք է ջերմուկցիները տարածքից վագոն-տնակները հանեն, Վարդան Հովհաննիսյանն ասաց. «Դա համայնքապատկան տարածքում չի եղել: Չորս ձևի ստուգում ենք անցկացրել և ունեք փաստաթուղթ, որ այդ հողը «Լիդիան»-ի կողմից վարձակալած է: Հիմա իրավաբանները զբաղվում են այդ հարցով, որ հասկանանք, թե իրավունք ունեցե՞լ են այդ հողը վարձակալելու, թե ոչ»:

Ինչ վերաբերում է ճանապարհը փակելուն, Վարդան Հովհաննիսյանն ասաց, որ դժբախտ դեպք է գրանցվել և պետք է խնդրի, որ ճանապարհը բացեն:

  • Կիսվել: